Այս փաստերի հավաքածոն կազմում եմ Հայ ժողովրդիս մոլորացնող ուժերի դեմ պայքարելու սրտիցս հոսող ցանկությամբ: ## Պահանջ չկա, հակառակը Ըստ Ա Տիմոթեոսին 3, Ա Տիմոթեոսի 4 (նոր կտակարան) կուսակրոնության պահանջը իրավասու չէ: Իսկ դա պարտադրելը\` սատանայական է: ### «Եկեղեցական առաջնորդի արժանիքները» > “Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին, որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն (այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել), ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։” ‭‭Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ‬ ‭3‬:‭1‬-‭7‬ ՆԷԱ‬ https://bible.com/bible/2860/1ti.3.1-7.ՆԷԱ ### «Սարկավագի արժանիքները» > “Նույնպես և սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ոչ թե երկդիմի խոսող, գինեսեր, շահամոլ, այլ պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը։ Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։ Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։ Սարկավագները պետք է լինեն մե՛կ կնոջ ամուսին, լավ վերակացու թե՛ իրենց որդիների և թե՛ իրենց տների համար, որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։” ‭‭Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ‬ ‭3‬:‭8‬-‭13‬ ՆԷԱ‬ https://bible.com/bible/2860/1ti.3.8-13.ՆԷԱ ## Կուսակրոնությունը լավ բան է, պահանջը\` ոչ > “Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։ Իսկ ով կին ունի, հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը։” ‭‭Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ‬ ‭7‬:‭32-33‬ ՆԷԱ‬ https://bible.com/bible/2860/1co.7.33.ՆԷԱ ‭ > “Հիսուսը նրանց ասաց. «Ոչ բոլորն են ընդունակ այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է, որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից են այդպես ծնվել. կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք իրենք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է տոկալ, թող տոկա»։” ‭‭ՄԱՏԹԵՈՍ‬ ‭19‬:‭11‬-‭12‬ ՆԷԱ‬ https://bible.com/bible/2860/mat.19.11-12.ՆԷԱ Նույն ձևով՝ պահքը լավ բան է, բայց պահքի պարտադրումը կորցնում է իր ամբողջ իմաստը։ ## Կուսակրոնությունը Հայոց եկեղեցում Եկեղեցին է որոշում, թե ինչ կանոններով առաջնորդվի հիերարխիա սահմանելուց, եթե իհարկե այդ կանոնները չեն հակառակվում քրիստոնեական հավատմունքներին: Ի գիտություն ընդունելով Տիմոթեոսին ուղղված նամակի համատեքստը, մենք կարող ենք հասկանալ, որ կուսակրոնությունը ժողովրդին պարտադրելն սխալ է, իսկ եկեղեցական հիերարխիայի մեջ որոշ աստիճանից հետո (եթե այդ աստիճանը ամենա ներքևում չի), որպես նախապայման կամ ֆիլտր օգտագործելը լիովին համահունչ է քրիստոնեական վարդապետությանը: --- Չկարծեք թե սա արդարացում է կամ քաղաքական կողմնորոշում: Սա իմ հաճախ սխալվող ու շատ բան դեռ չիմացող, համեստ բայց չերկմտող մտքի արդյունք է, իսկ թե համաձայն չես\` գրի տելեգրամիս @Movsisyannn, որ ճշմարտությունը հասանելի լինի բոլորին: